Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկի ընդունարանում

Պետք է փորձել «կոտրել» ստիգման. Գագիկ Միրիջանյան

Պետք է փորձել «կոտրել» ստիգման. Գագիկ Միրիջանյան

Օրերս Վրաստանից վերադարձած «Նորք» հոգեբուժական կենտրոնի  պատվիրակության անդամները՝ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ, արդյունավետ են համարում աշխատանքային այցը: Այն սկիզբ է դրել համագործակցության` երկու համաձայնագրերի ձեռքբերմամբ և նոր կապերի ամրապնդմամբ:


Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Միրիջանյանը նշում է. « Մենք ցանկություն հայտնեցինք տեղում ծանոթանալու Վրաստանի առողջապահության ոլորտին և ստացանք օպերատիվ արձագանք վրաց գործընկերներից: Նախքան մեկնելը առաջարկել էինք մի քանի կենտրոնների, մասնավորապես, երկու հոգեբուժական կենտրոնի հետ կնքել համագործակցության համաձայնագրեր:


Նմանատիպ համաձայնագիր առաջին անգամ է կնքվում մեր երկրի հոգեբուժության ոլորտում... Մեր նպատակն է համաձայնագրերում նշված բոլոր կետերն իրականացնել մոտակա տարիներին, որի արդյունքում, վստահեցնում եմ, այն հաջողությունները, որոնք ուզում ենք տեսնել ոլորտում, անխուսափելի կլինեն»:

 

«Նորք» հոգեբուժական կենտրոնի  պատվիրակության անդամները Վրաստանում՝ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ

 

Գ. Միրիջանյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում վրաց գործընկերները ցանկություն են հայտնել Հայաստան գալ և տեղում ծանոթանալ Հայաստանում հոգեբուժության ոլորտում ձեռքբերումներին. «Հայ և վրաց ժողովրդի միջև ընդհանրությունները շատ են: Մենք մոտ ենք թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ ազգային մտածելակերպով: Մասնավորապես, հեռու չեն նաև հոգեբուժության ոլորտի խնդիրները` նաև այն պարզ պատճառով, որ խորհրդային միության գերհզոր առողջապահական համակարգի փլուզումից հետո անկախությունը նույն խնդիրները դրեց երկու երկրների առջև, որոնք պետք է լուծվեն: Յուրաքանչյուրս իր ընտրած ուղղություններով է փորձում հաղթահարել այս կամ այն խնդիրը, ինչն առավել դյուրին կդառնա միասնական ուժերով»:  


Անդրադառնալով հոգեբուժության խնդիրներին՝ Գ. Միրիջանյանն ասաց. «Վրաստանի առողջապահության նախարարությունը բարեփոխումների ծրագիր է իրականացնում առողջապահության տարբեր ոլորտներում. ներկայում կիզակետում է հոգեբուժության ոլորտը: Հարկ եմ համարում նշել, որ Վրաստանի հանրապետությունում հոգեբուժական կենտրոնները գործում են պետական հովանավորության ներքո»:


Գ. Միրիջանյանը գտնում է, որ երկու երկրների ինստիտուտները բավականին լուրջ ավանդույթներ ունեն և ժամանակի ընթացքում այդ կապն առավել ամրապնդել է պետք:


«Մենք ունենք բավականին մեծ գիտական և մասնագիտական ներուժ. դասական ամբիոն, բարձրակարգ մասնագետներ, ինչը փաստում էին նաև մեր ոլորտին տեղյակ վրաց գործընկերները: Մենք մեր պատրաստկամությունն ենք հայտնել կիսվել նրանց հետ մեր փորձով: Արդեն գալիք տարվա ընթացքում վրաց մասնագետներ կգործուղվեն Հայաստան»: 


Գ. Միրիջանյանը փաստեց, որ Վրաստանի հանրապետությունում գործող հոգեբուժարանները գտնվում են բարվոք վիճակում` վերանորոգված են և կահավորված: «Չեմ թաքցնում, որ այսօր մեր հոգեբուժարաններն անգամ անմխիթար վիճակում են: Հայաստանում ևս ձգտելու ենք բարձր նշաձողի` ՀՀ Առողջապահության նախարարության օժանդակությամբ: Վստահ ենք, որ կհասնենք հաջողությունների` և ո՛չ միայն վիզուալ սպառազինելով հոգեբուժարանները»:

 

«Նորք» հոգեբուժական կենտրոնի  պատվիրակության անդամները Վրաստանում՝ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ

 

Պարոն Միրիջանյանը գտնում է, որ առանց հասարակության ընդգրկվածության չենք կարող առաջընթաց ապրել: Պետք է փորձել «կոտրել» ստիգման՝ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց նկատմամբ մերժողական վերաբերմունքը: «Ոլորտը բավականին հուզական է: Ակնկալում ենք հասարակության լայն շերտերի ընդգրկվածությունն իրենից ծագող բոլոր խնդիրների լուծման գործընթացում: Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում հոգեկան առողջությանը: Ցավոք, մեզանից յուրաքանչյուրը երաշխավորված չէ այդ խնդրի կողքով անցնելու, դա սպառնում է բոլորիս: Մենք պետք է «կոտրենք» մեր մեջ եղած ստիգմաները և փորձենք միասին լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք առաջացել են ոլորտում»:

 
«Նորք» հոգեբուժական կենտրոնի առաջիկա պլանների մասին Գ. Միրիջանյանն առայժմ չի ցանկանում խոսել. «Վրաստանում տեսանք այն ուղղությունները, որոնք արժե կիրառել, թույլ տվեք չբացել փակագծերը: Միայն կարող եմ նշել, որ մենք  ճիշտ ուղղու վրա ենք: Ավելին, ներքին որակի  վերահսկողության մի քանի փաստաթղեր կան, որոնք նախատեսում ենք կիրառել մեր կենտրոնում արդեն հունվարից` թեկուզ տնօրենի հանձնարարականով: Խոսքը սննդի որակի և դեղորայքի վերահսկողության, հիվանդի ներգրավվածության մասին է և` ո՛չ միայն»:

 

«Նորք» հոգեբուժական կենտրոնի  պատվիրակության անդամները Վրաստանում՝ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ


Զրույցի վերջում Գ. Միրիջանյանն ասաց, որ շատ կարևոր է նաև հոգեկան խանգարումներ ունեցողների հարազատներին կրթելը: «Նրանք պետք է տեղյակ լինեն, թե ինչ խնդիր ունի իրենց հարազատը, ինչը գիտակցական մակարդակով կդարձնի նրանց  առավել ուշադիր և նրբանկատ»:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ
«Պետք է պայքարել մարդու կյանքի համար՝ առանց ակնկալիքի»․ հարցազրույց մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ

Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:

2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...

ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ
Հիվանդը բժշկի մեջ պետք է ուժ, լույս և հույս տեսնի․ հարցազրույց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նաիրա Ջանոյանի հետ

Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։


Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com
Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան. nairimed.com

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...

Ուռուցքաբանություն
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժիշկներ
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժիշկներ
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com
Կրծքագեղձի քաղցկեղ. erebunimed.com

Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Նյարդաբանություն
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Առողջ երեխա
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Նյարդաբանություն Վիրաբուժություն
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Առողջ երեխա
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am
Կոկորդի էնդոլարինգեալ վիրահատություններ․ քիթ-կոկորդ-ականջաբան Սոնա Մանուկյան. armeniamedicalcenter.am

Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները


Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը
Քթի պլաստիկ վիրահատություն. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Հայկ Ենոքյանը

Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ